Գործնական քերականություն

Հատկացուցչը գոյական անդամի լրացումներից է։

Հատկացուցիչը պատասխանում է  ու՞մ, ինչի՞, ինչերի՞  հարցերին։

Հատկացուցիչ ունեցող անդամը կոչվում է հատկացյալ։

Այն արտահայտվում է՝

գոյականով —  Արևը չորացնում է գետի խոնավությունը:  (Ակսել Բակունց)

դերանունով-  Սակայն ձեր մայրերն անհամեմատ ավելի բախտավոր են…  (Ավ. Իսահակյան)

գոյականաբար գործածված այլ բառերով (ածական, թվական, դերանուններ, որոշ դերբայներ։

Հարցական դերանունները փոխարինի՛ր հատկացուցիչներով:

  • Վարորդի աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
  • Միշտ հիշում է տատիկի խոսքը:
  • Սարի ջուրը բարձրացել էր ձնհալից:
  • Ծառի արմատները շատ խորն էին թափանցել:
  • Քաղաքի փողոցները լայն էին և ուղիղ:

Ընդգծված բառերին ավելացրո՛ւ հատկացուցիչ լրացումներ, որոնք ցույց տան, թե դրանք (հատկացյալները) ո՛ւմ, կամ ինչի՛ն են պատկանում կամ վերաբերում:

  • Լույսի արևի պատճառով շատ խորն էին իջել:
  • Սիրով կարդում էր Տերյանի բանաստեղծությունները:
  • Այսօրվա երեկոն շատ խաղաղ էր:
  • Քաղախի խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:
  • Փոխգնդապետի հրամանները շատ արագ էին կատարվում:

Ընդգծված հատկացուցիչների և հատկացյալների կապը հստակ ցույց տալու համար կետադրիր:

  • Առագաստանավի՝ անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
  • Վարելահողերի` անտառներ հատելու միջոցով ընդարձակման հետ հաճախացան խորշակները, որոնք իսկական պատուհաս են հողագործության համար:
  • Հողի՝ սև մրրիկներից պաշտպանող բարեկամը անտառն է:
  • Մթնոլորտը կեղտոտում են նաև անտառային հրդեհների՝ արևի դեմքը ծածկող ծուխն ու հրաբխային մուրը:
  • Անձրևների և հալոցքի ջրի՝ լեռնային ապարներր մաշեցնող շիթերը քայքայում են նաև շատ հանքային աղեր:

Ղազարոս Աղայանի «Երկու խոշոր չարիք» հոդվածից դո՛ւրս գրել 4-5 նախադասություն, որտեղ հատկացուցիչ-հատկացյալներ կան և ընդգծել դրանք։

Leave a comment