ապրիլի ամսվա ամփոփում

Ապրիլի 29Դասարանում

Ապրիլի 25
Դասարանում

Ապրիլի 16
Դասարանում

Գործնական քերականությու

Ապրիլի 8
Դասարանում

Գործնական քերականություն

Ապրիլի 3
Դասարանում

Ուսումնական գարուն— առաջին մասին քննարկում

Ապրիլի 1
Դասարանում

Գործնական քերականություն

Տեքստային աշխատանք

Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են։

Շրջագայել-անորոշ, ուսումնասիրել-անորոշ, պարգևող-ենթակայական, պատճառող-ենթակայական, նշմարվող-ենթակայական, անվանել-անորոշ:

Գտիր մեկական ա ներքին, ու, վա հոլովումներին ենթարկվող գոյականներ։

Մռթմռթում, ուշադրության,

Մուգ գրված գոյականների հոլովները որոշիր։

Ավանդությունները-ուղղական,

հիացմունք-հայցական,

հուշարձանները-ուղղական,

լեռնաշղթաների-սեռական,

ձորերով-գործիական,

արահետներին-տրական,

արջերն-ուղղական,

գիշերը-ուղղական,

ձիերին-տրական,

թափից-բացառական:

Գտիր դերանունները (5 հատ), որոշիր տեսակները։

իմ-անձնական

այն-ցուցական

երբ-հարաբերական

որտեղ-հարաբերական

իրենց-անձնական

Որոշել էինք շրջագայել, հավաքել ուշադրության արժանի հինավուրց ավանդությունները, ուսումնասիրել իմ հայրենի լեռնաշխարհի հիացմունք պարգևող պատմական հուշարձանները, ճարտարապետական կոթողները։

Շրջում էինք ձիերով, հաղթահարում լեռնաշխթաների հոգնություն պատճառող բնական  խոչընդոտները, անցնում անդնդախոր ձորերով։ Ձիրեին ազատ արձակելով`նստում էինք բարձունքների վրա, ակնապիշ նայում հազիվհազ նշմարվող օձագալար արահետներին, դիտում բացատները, որտեղ լուսնկա գիշերներին կ-տարներն էին խայտում արջերն էին մրթմրթում, գնում իրենց որջերը։ Ահա փոքրիկ լիճը, ալիքների բեկբեկուն արփիափայլով, աչքի պես վճիտ. տեղաբնակները լոռեցուն հատուկ չափազանցությամբ, Ծովեր են անվանել այն։ Պատահում էր ,երբ գիշրը վրա էր հասնում, ճանապարհը վստահում էինք ձիերին։ Սմբակների թափից պոկվում էին քարեր ու գլորվում, և անտառը լցվում էր ահասարսուռ արձագանքներով։

Գործնական քերականություն․ Բացահայտիչ․ տեսակները

Բացահայտիչը ցույց է տալիս լրացյալի ով կամ ինչ լինելը։ Բացահայտիչ ունեցող գերադաս անդամը կոչվում է բացահայտյալ։ Բացահայտյալի ու բացահայտչի միջև եղած արտասանական դադարը բավականին ակնհայտ է և գրավոր խոսքում արտահայտվում է կետադրական նշանով (սովորաբար՝ բութով)։

Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն բացահայտիչ, մասնական բացահայտիչ և մասնավորող-պարագայական բացահայտիչ։

  • Աննան` իմ դասընկերուհին (բուն), հայտնի էր իր բացառիկ տաղանդով:
  • Աննան` որպես դուստր (մասնական), շատ հոգատար է:
  • Դպրոցում` երաժշտության սրահում (մասնավորող պարագայական), Աննան հիանալի ելույթ ունեցավ:

Բացահայտիչը բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մնացած մասից` ստորակետով:

Բացահայտչից հետո չի դրվում ստորակետ մի քանի դեպքում:

  • Եթե բացահայտիչը դրված է սեռական հոլովով:
    • Տիգրան Մեծի` հայոց արքայի զորքը երկար տարիներ անպարտ էր:
  • Եթե բացահայտչին հաջորդում է կապ:
    • Ճամփորդի` ալեհեր կնոջ առաջ բացել էին տան դռները:
  • Եթե բացահայտչից հետո դրվում է եմ, ես, է … օժանդակ բայը կամ հանգույցը:
    • Լուիզան` նրա աղջիկն էր ամեն ինչ կազմակերպում:
  • Եթե բացահայտչից հետո ընկնում է էլ շաղկապը:
    • Անին` դասընկերուհիս էլ որոշեց գալ մեզ հետ Արատես:

Նազարի հետ կռվող Սաքոն էլ էր այդ հարսանիքում:
Սաքոն՝ Նազարի հետ կռվողն էլ էր այդ հարսանիքում:

Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիք Իտալիայի թշվառ վիճակից:
Արյունոտվում էր զորավարի սիրտը Իտալիայի՝ իր հայրենիք թշվառ վիճակից:

Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:
Ծերունին հաճախ էր Կարոյով՝ իր թոռնիկ հպարտանում:

2.Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:

Միքայելը` իմ ընկերը, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց` Էլիզաից, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` արագավազ ձիու երևալուն:
Մայրը որդուց` Արամից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` Դավթին:
Հրազդանը` արագահոս գետը, Երևանով է անցնում:

3․Ինքդ բացահայտիչ ունեցող 4-5 նախադասություն կազմի՛ր։

Անժելիկան՝ իմ ընկերուհին, երեկ չեկավ դպրոց։
Մայրիկը կարոտել է Իռենին՝ իր աղջնակին։
Նա գնացել էր Կուրի մոտ՝ իր սիրած գետի մոտ։
Հայրիկը կանչեց Արևիկին՝ իր աղջկան։

4.Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն  որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:

Էլիասը`մեր ճանապարհի ուղեկիցը, ինձ բացատրում էր ճանապարհը:
Անտառը`որը լի է ծառերով, մռայլ ու գժկամ տեսք ուներ:
Թռչունի առաջին ճիչը`օգնեցե՜ք, չափազանց զարմացրեց մեզ:
Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր`որպես վկա:
Պահակը`իբրև դպրոցի հսկիչ, որոշեց ինձ մենակ չթողնել:
Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր նավաստին`նավի կրտսերի:
Հարցերին պատասխանող պարոնը`որպես հայտնի մարդ անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

5. Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ նա չլսեց ինձ, այնուամենայնիվ կարողացավ հաղթահարել այդ դժվարությունը:
Թեպետ Անին խելացի է, սակայն չկարողացավ լուծել խնդիրը :
Չնայած որ Էլիզան մենակ էր, բայց նա կարողացավ գտնել իրեն ընկերն էր:
Թեև խնդիրը շատ դժվար էր, բայց և այնպես Անժելիկան կարողացավ լուծել այն:

6. Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե նա իմանար, ապա նա չէր սխալվի :
Քանի որ նա խելացի է, հետևաբար նա կլինի գերազանցիկ:
Որովհետև նա չէր հասկանում իր սխալը, ուստի ես բացատրեցի նրան իր սխալը:
Քանզի մենք կանք, ուրեմն մեր հայրենիքը կլինի միշտ ազատ և անկախ:

7. Կետադրի՛ր

Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին՝ խառնվել էր մեղմ հովիկը, զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր՝ ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում՝ ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել՝ ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում՝ զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով՝ ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում՝ անվերջ զնգում էր հեռախոսը և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

Գործնական քերականություն

1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Հողը ինքնամաքրվելու հատկություն ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց (չափ, անց) շատ ծանրաբեռնել օրգանական և անօրգանական թափոններով, բնակավայրերում հավաքված կենցաղային աղբով, որովհետև հողի հնարավորությունները նույնպես անսահման չեն: Իսկ թափոններով աղտետված հողը սպառնում է հիվանդություն առաջացման պատճառ դառնալ:

2.Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:

Այնքան շատ է խոսում, որքան կարող է:

Այնպես է քայլում, ինչպես փիղը:

Այնտեղ, որտեղ մենք էինք ամռանը:

Երբ տեսանք միսս Բուշին, հենց այդ ժամանակ էլ մեզ բռնեցին:

Հենց որ եկավ նա, ապշեցին բոլորը:

Դու պարտավոր ես օգնել, այնպես որ անցիր աշխատանքի:

Սպասիր, մինչդեռ խորովածը կբերեն:

Քանի դեռ Անին կա, դու խնդիր չունես:                                           :

Գնանք խանու՞թ, թե դասի՞:

3.Հարցական դերանունները փոխարինի´ր համապատասխան որոշիչ բառակապակցություններով:

Հոր հեռագիրը, բերել էին գիշերը:
Թանկ ծաղիկը, դաշտում կարծես միակն էր:
Աշունը շուկան լցրել է հյութալի մրգերով:
Նրա հիասթափությունը մատնում էին խորամանք աչքերը:
Մի ապուշ ժպիտ, թառել էր դեմքին:

4․ Տեքստից դո՛ւրս գրիր որոշիչները և հատկացուցիչները։

Վիլյամ Սարոյան «Գյուղացին»

Սարգիս անունով մի մարդ 1908-ին Հայաստանի Գյուլտիկ գյուղից Ամերիկա եկավ:  Դեռ 30 տարեկան չկար: Խիտկարճ կտրած մազերով, սևհաստ բեղերով աժդահա մի գյուղացի էր: Քաշը հավանաբար մի 100 կիլո կլիներ, բայց գեր չէր երևում, և ուներ տարօրինակ ու թախծոտ հայացք: Գյուլտիկում առանձնապես հայտնի մարդ չէր: Գյուլտիկում առհասարակ հայտնի մարդիկ չկային: Բայց նա լավ ընկերներ ուներ՝ հայեր, քրդեր, թուրքեր, արաբներ, հրեաներ, հույներ, բուլղարներ և ուրիշ ազգի ու ցեղի մարդիկ: Նրանց հետ խոսում էր հայերեն, թուրքերեն, քրդերեն, արաբերեն և, հեռանալով, շատ ընկերներ էր թողել Գյուլտիկում:1908-ի մայիսին հասավ Նյու Յորք: Դա մի սարսափելի տեղ էր, մեկը չկար, որ հետը խոսեր:

1908-ին Նյու Յորքում հատուկենտ էին այն մարդիկ, որ մի երկու բառ հայերեն, քրդերեն, թուրքերեն կամ արաբերեն գիտեին:

Մենակ էր:

Մեկնեց Լին՝ Մասաչուսեթս, աշխատանք գտավ կոշիկի գործարանում և սկսեց կամաց-կամաց անգլերեն սովորել:

Ինչպիսի՞,ո՞ր,որքա՞ն

Ու՞մ,Ինչի՞,Ինչերի՞

5.Տրված նախադասությունների ընդգծված անդամները համեմատի՛ր. Բ խմբի լրացումներն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի որոշիչներից: Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ են դրանք բացահայտիչ կոչվում:

Ա. Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
Բ. Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:

Որոշիչ նախադասությունն է Ա-ն։
Բացահայտիչով նախադասությունն է Բ-ն։

Ա. Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:
Բ. Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյր` նախկին ծովագնացը:

Որոշիչ նախադասությունն է Ա-ն։
Բացահայտիչով նախադասությունն է Բ-ն։

Ա. «Թագավորական աստղագետ» Հալեյը հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:
Բ. Հալեյը` «Թագավորական աստղագետը», հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:

Որոշիչ նախադասությունն է Ա-ն։
Բացահայտիչով նախադասությունն է Բ-ն։

Քնաի որ դնում ենք ՝ նշանը

Գործնական քերականություն

Հատկացուցչը գոյական անդամի լրացումներից է։

Հատկացուցիչը պատասխանում է  ու՞մ, ինչի՞, ինչերի՞  հարցերին։

Հատկացուցիչ ունեցող անդամը կոչվում է հատկացյալ։

Այն արտահայտվում է՝

գոյականով —  Արևը չորացնում է գետի խոնավությունը:  (Ակսել Բակունց)

դերանունով-  Սակայն ձեր մայրերն անհամեմատ ավելի բախտավոր են…  (Ավ. Իսահակյան)

գոյականաբար գործածված այլ բառերով (ածական, թվական, դերանուններ, որոշ դերբայներ։

Հարցական դերանունները փոխարինի՛ր հատկացուցիչներով:

  • Վարորդի աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
  • Միշտ հիշում է տատիկի խոսքը:
  • Սարի ջուրը բարձրացել էր ձնհալից:
  • Ծառի արմատները շատ խորն էին թափանցել:
  • Քաղաքի փողոցները լայն էին և ուղիղ:

Ընդգծված բառերին ավելացրո՛ւ հատկացուցիչ լրացումներ, որոնք ցույց տան, թե դրանք (հատկացյալները) ո՛ւմ, կամ ինչի՛ն են պատկանում կամ վերաբերում:

  • Լույսի արևի պատճառով շատ խորն էին իջել:
  • Սիրով կարդում էր Տերյանի բանաստեղծությունները:
  • Այսօրվա երեկոն շատ խաղաղ էր:
  • Քաղախի խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:
  • Փոխգնդապետի հրամանները շատ արագ էին կատարվում:

Ընդգծված հատկացուցիչների և հատկացյալների կապը հստակ ցույց տալու համար կետադրիր:

  • Առագաստանավի՝ անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
  • Վարելահողերի` անտառներ հատելու միջոցով ընդարձակման հետ հաճախացան խորշակները, որոնք իսկական պատուհաս են հողագործության համար:
  • Հողի՝ սև մրրիկներից պաշտպանող բարեկամը անտառն է:
  • Մթնոլորտը կեղտոտում են նաև անտառային հրդեհների՝ արևի դեմքը ծածկող ծուխն ու հրաբխային մուրը:
  • Անձրևների և հալոցքի ջրի՝ լեռնային ապարներր մաշեցնող շիթերը քայքայում են նաև շատ հանքային աղեր:

Ղազարոս Աղայանի «Երկու խոշոր չարիք» հոդվածից դո՛ւրս գրել 4-5 նախադասություն, որտեղ հատկացուցիչ-հատկացյալներ կան և ընդգծել դրանք։

Ջոնաթան Լիվինգսթոն ճայը (Մաս I)

Ծայրահեղ թրտնաջան աշխատանքով հասնելով իր հնարավորությունների վերջին սահմանին՝ ավելի բարձր արագությամբ թռչելիս նա կորցնում էր կառավարումը։

Որքան էլ խորն էր սուզվում ջրի մեջ, միեւնույն է, ներսում անընդհատ մի տարօրինակ խուլ ձայն էր հնչում․ «Ելք չկա։ Ես ճայ եմ, իմ կարողությունները սահմանափակ են։ Եթե ես ստեղծված լինեի թռչելու մասին շատ բան իմանալու համար, ապա ուղեղի փոխարեն գլխումս հաշվիչ մեքենա կունենայի։ Եթե ծնված լինեի արագ թռչելու համար, բազեի կարճ թեւեր կունենայի եւ ձկների փոխարեն մկներով կսնվեի։ Հայրս իրավացի էր։ Ես պետք է մոռանամ այս խենթությունը, պետք է թռչեմ տուն՝ Երամի մոտ եւ գոհ լինեմ, որ այնպիսին եմ, ինչպիսին կամ՝ խեղճ, ավելիին անընդունակ ճայ»։

Ես ճայ եմ, նման մյուս բոլոր ճայերին, ու նրանց նման էլ պիտի թռչեմ։ 

— Իջիր, ճայերը երբեք չեն թռչում խավարում։ Եթե դու ծնված լինեիր խավարում թռչելու համար, բվի աչքեր կունենայիր, հաշվիչ մեքենա՝ ուղեղի փոխարեն ու բազեի կարճ թեւեր։

Քիչ առաջվա նրա երդումներն իսպառ մոռացված էին ու հեռու քշված քամու հուժկու թափի հետ։ Դրանց խախտելը նա ամենեւին էլ մեղք չէր համարում։ Այդպիսի վճիռներն այն ճայերի համար են միայն, որոնց բավարարում է շարքային լինելը։ Նրա համար, ում միտքն առնչվում է կատարյալին, նման բաները նշանակություն չունեն։

Նրա կարծիքով դա հաղթանակ էր՝ ժամում երկու հարյուր տասնչորս մղոն, առավելագույն արագություն ճայի համար։

Ժամանակ չկորցնելով մյուս ճայերի հետ շաղակրատելու վրա, այդ օրը մայրամուտից հետո էլ դեռ նա թռչում էր։ 

 Կյանքի իմաստն ամիմանալի է եւ անհասանելի, բացառությամբ նրա, որ մենք աշխարհ ենք եկել ուտելու համար, որպեսզի կենդանի մնանք այնքան ժամանակ, որքան կարող ենք։

Նա օրը նոր բան էր սովորում

Գործնական քերականություն

1.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից հասկացել են, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը արհամարող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն հասկացել են , թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջանում է թունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Վաղուց ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց վախի օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորություն էր դարձրել։ Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

2.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Մեր հանրապերտության (հանուր, պետ, ություն) թռչնաշխարհի (թռչուն, աշխարհ) տարատեսությունը (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են իրանական (Իրան, ական),միջերկրական (մեջ, երկիր, ական) ծովի և կովկասյան (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից համընդհանուր (համ, ընդ, հանուր)ճանաչում (ճանաչ, ում) ունեն մարդու հարևանության (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց կենսակերպը (կենս, կերպ) առնչվում է մարդու տնտեսական (տուն, տես, ական) գործունեության հետ:

3.Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ:
Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:

Ես միշտ հպարտ եմ եղել իմ հորով։
Ես կազմեցի գեղեցիք ծաղկեփունջ մեր այգու ծաղիկներով։
Մենք բոլորով կազմակերպեցինք ցուցահանդես։
Իմ ընկերուհին ոչ մեկով չի հպարտանում։
Ես հասնելով տուն զանգահարեցի իմ մայրիկին։
Հայրիկս, հեռանալով հրաժեշտ տվեց մեզ։

4.Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության:

Մայրցամաք, գոյություն, գետին, ողբերգություն, գազան, նախաճաշ, ցնցում, արտասահման, ճամփա, ուժ, զոհ, նավ, նավահանգիստ, նավակ, հայրենիք, վերադարձ, մայրաքաղաք, օտարամոլություն:

Բարդ բառ— Մայրցամաք,,նավահանգիստ,մայրաքաղաք,վերադարձ
Պարզ բառ-գազան,ճամփա,ուժ,զոհ,նավ,
Ածանցավոր բառ-գոյություն,գետին,նախաճաշ,ցնցում,նախաճաշ,նավակ,հայրենիք,
Բարդածանցավոր բառ-ողբերգություն,օտարամոլություն,արտասահման։

5.Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:

Հայ-հայուհի,Հայաստան,հայոց,հայություն

դպիր-դպրոց,դպրություն

այգի-այգեստան

հնոց-հնություն

բույր-բուրաստան,բույրոց

ծառ-ծառոց,ծառաստան

բժիշկ-բժշկուհի,բժշկություն

պարսիկ-պարսկուհի,պարսկաստան,պարսկություն

6․ Ընդգծի՛ր ենթակաները, ստորոգյալները, որոշիչները։ Տեքստը փոխադրի՛ր իբրև զրույց:

Ո՞վ(ենթական) է հայտնագործել(ստորոգյալ) պաղպաղակը

Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները(ենթակա) տասնմեկերորդ դարում(որոշիչ) մի հետաքրքիր(որոշիչ) ուտելիք էին պատրաստում(ստորոգյալ). թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին(ստորոգյալ), դատարկ (որոշիչ) կճեպի մեջ համեմված (որոշիչ)ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ: Հին (որոշիչ) հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն (որոշիչ)աղանդերը, հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում: Առաջնությունը սակայն հին (որոշիչ)չինացիներին է պատկանում: Նրանք (ենթակա)հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն (որոշիչ)անուշեղեն, գործածել են(ստորոգյալ) ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած: Եվ ճիշտ են արել (ստորոգյալ), դա (ենթակա) շատ համով է(ստորոգյալ):

Երկու գիտնականեր սկսեցին վիճել, թե ով է հայտնագործել պաղպաղակը։

-Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում մի հետաքրքիր ուտելիք էին պատրաստում. թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին, դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ,-ասաց առաջին գիտնականը։

-Ոչ,-ասաց երկրորդ գիտնականը-հին հռոմեացիները ունեցել են իրենց սառն աղանդերը, հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում։

-Չէ դու սխալվում ես,-ասաց առաջին գիտնականը-Առաջնությունը հին չինացիներին է պատկանում: Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն անուշեղեն, գործածել են ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած:

-Եվ ճիշտ են արել, դա շատ համով է,-ասաց երկրորդ գիտնականը և կծեց իր համեղ պաղպաղակը։

Ուսումնական նյութեր նախապատրաստական աշխատանքի համար

Եղեգիսի կիրճ

Եղեգիսի կիրճ գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում։ Եղեգնաձոր քաղաքից գտնվում է մոտ 18 կմ հեռավարության վրա, Երևանից՝ 135 կմ։ Այն փռված է Եղեգիս գետի ձախ ափի սարալանջին, ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1640 մ։ Կիրճը հատկապես գեղեցիկ երևում է Սմբատաբերդից։ Եղեգիս գյուղի մոտ կա հրեական գերեզմանատուն։  Միջնադարյան Եղեգիսը Հայաստանի ամենահարուստ համայնքներից է եղել։ 13-14 դարերում այն եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը։

Եղեգիսի Կիրճ

Արփա գետ

Արփա գետը սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից  և թափվում է Արաքս գետը՝ Նախիջևանի և Թուրքիայի սահմանի վրա: Երկարությունը 126կմ է (Հայաստանում՝ 90կմ), ավազանը՝ 2630ք/կմ:

Արփա գետը սկսվում է 3200մ բարձրությունից: Վերին հոսանքում լեռնային է, հոսում է կիրճերով: Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առվակների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար: Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի տարածքում։

Գետի սնումը հիմնականում ձնաանձրևային է (57%), հորդանում է ապրիլ-հունիսի ամիսներին, առավել չափով՝ մայիսին: Գլխավոր վտակներն են. աջից՝ Ջերմուկը, Հերհերը, Եղեգիսը, Ելփինը, ձախից՝ Ուղեձորը, Կապույտը, Գնիշիկը:

Արփա գետի վրա կառուցված են Ջերմուկի, Ազատեկի, Եղեգնաձորի և Արենիի ՀԷԿ-երը, Բարձրունու և Ազատեկի ջրհան կայանները: Արփա գետի վերին հոսանքում է կառուցվել նաև Կեչուտի ջրամբարը, որտեղից սկսվում է Արփա–Սևան ջրատար թունելը։

Չափազանց գեղատեսիլ է Արփա գետի կիրճն ու հովիտը։ Այստեղով է անցնում Երևանից՝ Արցախ և Իրան տանող մայրուղին, այստեղ են գտնվում Ջերմուկի ջրվեժը, Մոզ քաղաքի ավերակները, Գնդեվանքը, բազմաթիվ քարանձավներ և այլ տեսարժան վայրեր:

Փետրվար ամսվա աշխատանքներ

Այս ամիս Անիի հետ և՛ առկա միջավայրում, և՛ հեռավար շատ ենք աշխատել․ գրեթե ամեն օր շփվել ենք նամակագրությամբ։ Անին շատ ինքնավստահ է, արդեն շատ լավ է պատկերացնում, թե իրենից ինչ են ուզում։ Այս ամսվա նախագծերը առատ էին։ Ինքնուրույն կազմել է հետևյալ նախագծերը․

Նաև կազմել և իրականացրել է «Երկու մեծերը մեկտեղ» ճամփորդական նախագիծը։

Այս ամիս Անիին պատասխանատու աշխատանք է հանձնարվել․ նա համակարգում է «Կարդում ենք Եղիշե Չարենց » նախագիծը։ Ինքնուրույն վերամշակել է այն, ներկայացրել տիկին Մարիետին։ Հավեսով է աշխատում, պատասխանատու մարդ է։

Անկեղծ չենք

Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:

Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:

Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից. և ահա– ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:

Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:

Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում:

Այդպես պիտի լիներ մարդը. առավել ևս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է:

Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:

Եվ հանկարծ․․․ դուք տեսնում եք․․․ Նա խաղ է անում, դերասանություն է անում:

Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:

Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները ցածերն ու կեղծավորները:

Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և [ 151 ]ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, որքա՜ն դերասաններ ունի․․․

Իրենց վրա առած զանազան դերեր, նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:

Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը՝ նշանավոր հերոս է խաղում, երրորդը՝ հրապարակախոսություն է սարքել, չորրորդը՝ բարեգործ է ձևանում, հինգերորդը՝ գրող է կեղծում, վեցերորդը՝ հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը՝ գալիս է որպես դատավոր ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու․․․

Ու, բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զգում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում եք վերջապես:

Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալի, թե սիրում են:

Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծնում նրա վրա ու շինում են իրենց էշը:

Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարհքը քանդվի:

Հաճախ սրանց շահատակությունը տևում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել և ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:

Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:

Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: «Ժողվուրդն այսպես է կամենում․․․ Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»:

Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կեղծում:

Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ