Գործնական քերականություն

1․ Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից):

Արծիվ, առյուծ, հուռթի, մրմուռ, մարմար., մռմռոց, փրփրել, բարբառել, առամարհել, բարձ, պարկել:

2․Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ սառն էր, ճիշտ օրվա նման:

ալեկոծված ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես անշարժ նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես արագ էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո սիրտ առավ ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տաճար կառուցեց որ բոլորին զարմացրեց իր արվեստով։

3․ Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի (կարող ես օգտվել բառարանից)։

Շրջել,շրջագայել,թափառել,պտտել:

խորհրդածել,մտածել,մտորել,մտմտալ,խորհել։

կողոպտել,գողանալ,հափշտակել,թալանել,գռփել։

խենթանալ,ցնորվել,խելագարվել,ցնդել,հիմարանալ,գժվել։

արտասվել,հեկեկալ,հեծկլտալ,ողբալ, լալ։

4․ Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:

Նրա ստեղծած զարդանկարը հնագույն արվեստն է հիշեցնում:

Ծննդյան օրը փոքրիկին նկարազարդ մի գիրք նվիրեցին:

Հագին նախշազարդ կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում:

Տաճարի զարդանախշերում արտացոլված է մեր երկրի բնությունը:

Նրա գրամեքենան ամբողջ ցերեկը չխկչխկում էր:

Ինձ մեքենագիր էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ:

5.Բաղադրյալ բառեր կազմիր այնպե՛ս, որ տրված բառերի առաջին բաղադրիչները լինեն վերջում: Ի՞նչ է փոխվում:

Օրինակ՝

բռնակալ — լիաբուռ:

Գրական-վերնագիր, շնչասպառ-անշունչ, քնել-անքուն, ջրկիր-աղաջուր, գլխարկ-անգլուխ, խմբավար-արշավախումբ: