ամփոփում

Բլոգներում հղումներով հավաքում եք հետևյալ նյութերը․

Քերականական առաջադրանքների հղումները

Ստեղծագործական աշխատանքների հղումները

Թարգմանչական աշխատանքների հղումները

Այս ամիսների աշխատանքս գնահատում եմ 7 ի։

Գործնական քերականություն

1․ Բառերը բաղադրիչների բաժանի՛ր

խնդրագիրք-խնդիր (արմատ) –ա (հոդակապ) գիր (արմատ) –ք (ածանց)

մեծամիտ-մեծ (արմատ) –ա (հոդակապ) -գիր (արմատ)

հանրային- հանուր (արմատ) -ային (ածանց)

համակարգիչ- համ (ածանց) –ա (հոդակապ) – կարգ (արմատ)- իչ (ածանց)

գնդասեղ- գունդ (արմատ) -ասեղ (արմատ)         

անդադար-ան (ածանց) դադար (արմատ)

հնարամիտ- հնար (արմատ) –ա (հոդակապ)- միտ (արմատ)

հանրահայտ- հանուր (արմատ) –ա (հոդակապ)- հայտ (արմատ)

դեղձենի- դեղձ (արմատ) ենի (ածանց)

2․ Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել:

Միմ..նց, քվ..րկություն, որդ..կ, ..սաման, քիմ..ական, հեք..թային, ոսկ.., հր..կան, դաստ..րակություն, սեն..կ, կր.., Անդր..ս, Եղ..զարյան, կ..նք:

Միմյանց, քվյարկություն, որդյակ, յասաման, քիմիական, հեքիաթային, ոսկիա, հրեական, դաստիարակություն, սենյակ, կրիա, Անդրեաս, Եղյազարյան, կյանք:

3․ Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու ողը կոտրվել է: (ող, ոխ)

Ոխ սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ)

Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց բույնը գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն)

Մի քանի հողի ձեռք ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի բունը: (բույն, բուն)

Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել Վիկտորիա շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

Տնեցիներն այնքան են վարժվել Վիկտորյա անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

Երկինքը կամաց-կամաց ամպեց, և սկսեց անձրևել:

4․ Նախադասությունները կետադրի՛ր․

Հայրը խոժոռվեց, ու տղան հասկացավ, որ պիտի լռի:

Բժիշկը բամբակ է ուզում, որ վերքը մաքրի:

Իսկական կրակ է, երեխա չէ:

Գետափին մի քար կա, որի վրա պառկում էր լողանալուց հետո:

Այդ մարդու սիրտը քար է, երբեք ոչ մեկին չի ներում։

5․ Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:

մանրեսպան, միջօրե, լայնէկրան, երբևիցէ, այժմեական, ամենաեական, աներկյուղ, առերևույթ, առեջ, բազկէրակ, գետեզր, գոմէշ, դողերոցք, ելևէջ, եղերերգ, երբևէ, ինչևիցէ, մանրէ, հնեաբան, մանրէ, նախօրէ, չէն, չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա:

Գործնական քերականություն

1․ Բառերը բաղադրիչների բաժանի՛ր

Օրինակ՝ ջրաման- ջուր (արմատ)-աման (արմատ)

  • գնդակ-գունդ (արմատ) — ակ (ածանց)
  • միտք-միտ (արմատ) ք (ածանց)
  • թթենի- թութ (արմատ) ենի (ածանց)
  • ընդամենը-ընդ (արմատ) ամենը (ածանց)
  • հանրություն- հանր (արմատ) ություն (ածանց)
  • գիրք-գիր (արմատ) ք (ածանց)
  • մտազբաղ-միտ (արմատ) զբաղ (ածանց)
  • տանձենի- տանձ (արմատ) ենի (ածանց)
  • հանրապետություն-հանուն (արմատ) ա (հոդակապ) պետության (ածանց)

2․ Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:

օրեցօր, երեսուներեք, աներևույթ, էական, էլեկտրաեներգիա, Էջմիածին, ինչևէ, լայնեզր, խուռներամ, ծովեզր, կիսաեփ, հրեշ, մանրէաբան, մեջք, միջօրե, ներեկ, նրբերանգ, ողբէրգակ, որևիցե, չէի, պատնեշ, ջէկ, վերելակ, տիեզերք, ցայգերգ, քառասուներկու:

3․ Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններից հանի՛ր:

Էլի այդ մասի՞ն ես խոսում: -դարձյալ

Ամբողջ ճանապարհը քայլեցի: -ոտքով

Արդեն հե՞տ ես վերադարձել: -դու

Կարմիր գույնի ծաղիկներ հավաքեցինք: -շատ

Կրկին ասում եմ քեզ: -անգամ

Առաջին հերթին այս գործը պիտի լինի: -նախ

Քեզ մի մարդ էր հարցնում: -հատ

Կարելի՞ է զանգել: -մի հատ

Ուրիշ մարդիկ ավելի լավ կհասկանային: -այլ

4․ Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:

Օրինակ՝

Վանեցի: — Ինձանից հեռու վանեցի վախը:

     Վանեցի մի տատ ունեմ:

Մարտ, կետ, շահ, այր:

Մարտ: — Մարտին ծառերը ծաղկում են:

Կռվի ժամանակ մարտերը թեժանում են:


Կետ: — Կետը ջրային կենդանի է:

Կետը կետադրական նշան է:


Շահ: — Նա չհամաձայնվեց մասնակցել այդ նախագծին, քանի որ ոչ մի շահ չուներ դրաից:

Նադի Շահը գրավեց Թմուկ բերդը:


Այր: — Սեղանի շուրջ նստած են այր ուկին

5․ Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ, որ կողքի ուղևորը սիրտը դող ընկած նստած է: Նա փորձեց հարևանին սիրտ տալ:

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկին նկատեց, որ կողքի ուղևորը վախեցած նստած է: Նա փորձեց հարևանին հանգստացնել:

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը անհետաքրքիր է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Մոտ օրերս բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

Գորտ

Arak-gorteri-masin-1132x670

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:
Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տեր…
Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

Հարցարան

1. Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր.

  • գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով
  • տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը
  • եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում
  • վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է:

Ընտրությունը հիմնավորե՛ք:

2. Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք:

օձի դերը պետքէ նրա համար որ ցույց տալ այն որ աշխարհը միայն նրանց համար չէ։

Անդաստան․ Դ․ Վարուժան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Բառարան

կայլակի-կհոսի

թող ըլլա-թող լինի

ցորյանի-ցորենի

աղուն-աղալու համար պատրաստված հացահատիկ

Առաջադրանքներ

1․ Այս բառերն էլ ի՛նքդ բառարանի օգնությամբ բացատրի՛ր․

Ակոս-Երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը:
Կոչնակ-Եկեղեցի հրավիրող կոչնազանգ:
գյուղակ-Փոքրիկ գյուղ:
բերրիություն-Բերրի լինելը:
ցող-Օդի՝ խոնավությունից գոյացող ջրի կաթիլներ, որ նստում են բույսերի, գետնի և այլ առարկաների վրա՝ գիշերը և վաղ առավոտյան:
օրհներգություն-Օրհներգը որպես գրականության և արվեստի ժանր:
գերանդի-Երկար կոթի վրա ամրացվող սուր՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար:
ամբար-Զանազան մթերքներ պահելու շենք կամ դրա մի մասը, շտեմարան:
բերկրություն-Բերկրելը:
հորդել-[չեզոք բայ] Հորդությամբ հոսել, հորդանալ, վարարել:

2․ Չորսից վեց նախադասությամբ արձակ փոխադրի՛ր բանաստեղծությունը։
բանաստեղծությունը ասում է 4 կողմերի մասին։ Ամեն մի կողմում գտնվում է մեր դպրոցները։ ԵՎ մենք ասոցացնում ենք այս բանաստեղծությունը մեր դպրոցների հետ: Այդ բանաստեղծությունները պատմում են ամեն մի կողմի խաղաղության մասին։

3․ .Ինչպիսի՞ հայրենիք է ուզում ունենալ քնարական հերոսը, ի՞նչն է կարևորում:
Ուզում էր ունենալ *խաղաղություն* հերոս և ուզում էր վայլեր Հայաստանը։

4․ Ի՞նչը կփոխեիր կամ ի՞նչ կավելացնեիր (կպակասեցնեիր):
Ամեն ինչ իմ համար լավ էր բայց ես կավելացնեյի ժողովուրդի նպատակը։

5. Մաղթանքներից մեկն ընտրի՛ր որպես վերնագիր. պատճառաբանի՛ր ընտրությունդ:
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Ես ընտրեցի այս մաղթանկը որովետև Հարավոը ամենա լավ բերքահավաքն է։ Դրա համար Հարավում ամեննա լավն է սպրելը, այդտեղ միշտ տաք է և բերք կունենաս

6․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը և տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստի՛ր։